«Ուզում եմ՝ բոլորդ ունենաք մեկին, ով միշտ Ձեզ ժպիտ կնվիրի». Քրիստինա Եղոյան

13:39   19 մայիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ է կրում, բաց գույնի շապիկ։ Նա արձակել է մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ Քրիստինայի ձեռքին վարդերի փունջ է, իսկ կողքին՝ խաղալիք մեծ արջ։ «Ուզում եմ՝ բոլորդ ունենաք մեկին, ով միշտ Ձեզ ժպիտ կնվիրի։ Մեկնաբանություններում նշեք ձեր ժպիտի հեղինակին»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Քրիստնան նուրբ դիմահարդարմամբ էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Քրիստնան կերպարն ամբողջացրել էր նուրբ թեւնոցով։ Մեկաբանություններում հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Շատ սիրուն»։



© NEWS.am STYLE