Լաս Վեգասում մահացած են գտել «Մթնշաղի» դերասանին

16:01   19 մայիսի, 2020

31 տարեկան հասակում մահացել է դերասան Գրեգորի Թայրի Բոյսը։ Page Six-ի հաղորդմամբ՝ Բոյսի ու նրա 27-ամյա ընկերուհու մարմինները ոստիկանությունը Լաս Վեսգասի իրենց բնակարանում հայտնաբերել է դեռ մայիսի 13-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Մահվան պատճառը չի նշվում, քանի դեռ չի ավարտվել տոքսիկոլոգիական փորձաքննությունը։

Բոյսը 10-ամյա դուստր ուներ՝ Ալայան։

Բոյսը հայտնի է «Մթնշաղը» առաջին ֆիլմում Թայլեր Քրոուլիի՝ Ֆորքսի միջին դպրոցի աշակերտի դերով։ Նրա կերպարը հազիվ ավտոմեքենայով վթարի չի ենթարկել Բելլային (Քրիստեն Ստյուարտ) այն պահին, երբ Էդվարդը (Ռոբերտ Պատինսոն) մեքենան կանգնեցրել է ձեռքով՝ խորացնելով Բելլայի կասկածը, որ նա վամպիր է։



© NEWS.am STYLE