Օվկիանոս, վառ կերպար. Մարտայի լուսանկարը

23:41   19 մայիսի, 2020

Երգչուհի Մարտան, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, նոր լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում է։ Նա բազմագույն շապիկ է ընտրել, գլխաշոր։ Երգչուհին շպարված չէ, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց է ընտրել։ Թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել։ Ի դեպ, Մարտան լուսանկարներ է հրապարակել նաեւ որդու ու ամուսնու հետ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե բաճկոն էր կրում եւ ԱՄՆ դրոշի տեսքով գլխաշոր։ Որպես սանրվածք՝ երիտասարդ մայրիկը հյուսքեր էր ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։



© NEWS.am STYLE