«Շատ սիրուն». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

22:48   19 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու ցույց տվել ընտրված նոր երանգը։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ժամացույց, վզնոցներ եւ արեւային ակնոց։ Դերասանուհու էջը լի է դրական մեկնաբանություններով. «Շատ սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին արեւային ակնոցը եւ վզնոցը։ «Բարի օր բոլորին»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի», «տարբերվող»։

 



© NEWS.am STYLE