Ամերիկյան Jeffrey խանութների ցանցը փակվում է. սնանկության եզրին է լեգենդար Saks Fifth Avenue-ն

10:11   20 մայիսի, 2020

Nordstrom ընկերությունը, որը 2005թ.-ին Jeffrey հանրախանութը գնել է հիմնադիր Ջեֆրի Կալինսկիից, հայտարարել է ճգնաժամի պատճառով բոլոր խանութների փակման մասին։

«Nordstrom-ն անհավանական գործընկեր էր ինձ եւ իմ ապրանքինիշի համար։ Թեեւ ես հիասթափված եմ բոլոր խանութները փակելու նրանց որոշմամբ՝ ես հասկանում եմ, որ դա ճիշտ որոշում է բիզնեսի համար, որի վրա հիմա այսքան ազդել է գլոբալ ճգնաժամը։ Ես շնորհակալ եմ հսկայական աջակցության համար, որը Nordstrom-ը ցուցաբերել է ինձ երկար տարիների ընթացքում, ինչպես նաեւ ներդրման համար, որը նրանք ունեցել են Jeffrey ապրանքնաիշի զարգացման համար»,- հայտնել է Կալինսկին, որը մինչեւ վերջին պահը շարունակել է լինել Jeffrey-ի բոլոր ցանցերի ստեղծագործական տնօրենը։

View this post on Instagram

A post shared by JEFFREY KALINSKY (@jeffreykalinsky) on

Ավելի վաղ համաշխարհային ճգնաժամի պատճառով սնանկության մասին հայտնել են ամերիկյան Neiman Marcus եւ J.C. Penney հանրախանութները։ Սնանկացման եզրին է նաեւ Saks Fifth Avenue խանութների լեգենդար ցանցը։



© NEWS.am STYLE