«Ո՞ւր էր նա նայում». հետեւորդները գովել են Եվգենի Պետրոսյանի նախկին կնոջը

12:19   20 մայիսի, 2020

Եվգենի Պետրոսյանից բաժանումն օգտակար է եղել Ելենա Ստեպանենկոյի համար։ Նա նիհարել է 40 կիլոգրամով եւ սկսել է ոճային հագուստ կրել։ Բացի այդ՝ արտիստը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում սկսել է «Еще не вечер» սեփական շոուն եւ Instagram-ում էջ բացել, ուր պարբերաբար լուսանկարներ է հրապարակում։

Մի քանի ժամ առաջ նա անձնական միկրոբլոգում արխիվային լուսանկար է հրապարակել, որում դեղին բլուզ եւ կիպ տաբատ է կրում։ «Մենք կին ենք, մենք պետք է անկանխատեսելի լինենք, պետք է զարմացնենք… Ես՝ ընձառյուծի պրինտով տաբատով։ Հանդուգն, առեղծվածային, բայց իմ կարծիքով՝ համակրելի»,- գրել է Ելենա Ստեպանենկոն։

View this post on Instagram

A post shared by Шоу Ещё Не Вечер! (@esheneve4er) on

Օգտատերերը նշել են, որ արտիստը կադրում շքեղ տեսք ունի։ Նրանք չեն հասկանում՝ ինչպես կարող էր Եվգենի Պետրոսյանը բաց թողնել այս հիասքանչ կնոջը։ «Որքան լավիկը։ Ո՞ւր էր նա նայում։ Ինչպե՞ս կարելի էր համատեղ կյանքի այդ տարիները փոխել երիտասարդի կնոջ հետ ինտրիգի հետ»,- զայրացել է հետեւորդներից մեկը։

Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերին կատակերգուն ամուսնացել է հինգերորդ անգամ։ Եվգենի Պետրոսյանի նոր ընտրյալը նրա օգնականն է՝ Տատյանա Բրուխունովան։ Մարտի վերջին լրատվամիջոցները հայտնել են, որ զույգը փոխնակ մոր շնորհիվ երեխա է ունեցել։ Սակայն ամուսիններն այս տեղեկատվությունը ոչ մի կերպ չեն մեկնաբանում։

Աղբյուրը՝ Dni, Instagram



© NEWS.am STYLE