Լիլիթ Բասյանի ջերմ լուսանկարը որդու հետ

10:39   20 մայիսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Սեւ-սպիտակ լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ Լիլիթը հրապարակում էր արել հանգստության մասին։ «Դե ինչ, շարունակեմ իմ հրապարակումը հոգեկան հանգստության մասին. բաց թողեք ձեր զայրույթը։ Թող ուրիշների հոգում փոթորիկ լինի, իսկ ձեզ մոտ՝ հանգստություն։ Դուք չեք կարող բոլորի համար լավը լինել, պետք էլ չի։ Շնորհակալ եղեք չկամներին, նրանց, ովքեր ձեր մասին վատն են խոսում, ժպտացեք նրանց։ Թույլ մի տվեք, որ ներսում չարություն լինի, որովհետև այն ներսից կսկսի խժռել ձեզ։ Հավատացեք, այդպես դուք թույլ չեք լինի, այդպես դուք անհաղթ կլինեք։ Մի փնտրեք արդարություն։ Ուղղակի ազատություն տվեք ձեզ։ Թող շրջապատում բոլորը ճիշտ լինեն։ Ձեր գիտակցության այգում միայն ծաղիկներ և արև հիմնեք։ Ամեն անգամ, երբ էմոցիաները սկսեն իշխել, փակեք աչքերը, պատկերացրեք թռիչքը՝ կարծես դու թռչուն եք։ Հավատացեք, դա օգնում է, ինչպես ոչինչ»։



© NEWS.am STYLE