Կարճ շրջազգեստ, ոճային աքսեսուարներ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն Իսպանիայից

18:41   20 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ ոճային է, վառ կարմիր շրջազգեստ է կրում, սեւ բլուզ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն է տվել սեւ երկարաճիտներին ու արձակել մազերը։ Նա կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ «Ողջույն»,- հրապարակումն այսպես է մակագրել Աստղիկ Սաֆարյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում, մոխրագույն շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում էր խոշոր ականջօղը։ «Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, երբ դու զբաղված ես այլ ծրագրեր կազմելով. Ջոն Լենոն»,-  մեկնաբանություններում գրել էր նա։

Գլխավոր լուսանարը՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE