«Ընկերները» սերիալի հերոսներից ով է սուրճի ամենամեծ սիրահարը

16:11   20 մայիսի, 2020

Twitter-ի օգտատեր Քիթ Լավլեյսը կրկին դիտել է «Ընկերները» սերիալի բոլոր եթերաշրջանները եւ հաշվել, թե 236 սերիայի ընթացքում հերոսներից ով է ավելի շատ սուրճ խմել։ Ի հակառակ հետաքննության հեղինակի սպասումների (նա կարծում էր՝ Չենդլերն է), առաջատար է դարձել Ֆիբին. նա 227 բաժակ սուրճ է խմել։ Վերջին տեղում Ռեյչելն է՝ սուրճի 138 բաժին (հնարավոր է այն պատճառով, որ նա սրճարանում է աշխատել)։

Ընդ որում, Լավլեյսն ուշադիր դիտել է ոչ միայն տեսարանները Central Perk սրճարանում, այլեւ էպիզոդները բնակարաններում ու այլ վայրերում, ուր հերոսները պոտենցիալ կարող էին սուրճ խմել։ Հաշվվել են օգտագործված բաժակները։

Լավլեյսը նաեւ հաշվել է՝ որքան գումար են ծախսել «Ընկերները» մեկ բաժակ սուրճի՝ միջինում 1,5 դոլար արժողության պայմաններում եւ պարզել է ըմպելիքի օգտագործման հաճախակիությունը եթերաշրջանից եթերաշրջան։ Պարզվել է, որ 10-րդ եթերաշրչջանի ընթացքում քանակը էականորեն նվազել է։

Հեղինակը Huffington Post-ին պատմել է, որ ուսումնասիրությունն անել դրդել է 2013թ.-ի հետազոտությունն «Ընկերներ» սերիալի կերպարների կողմից սուրճի օգտագործման մասին, որում թվերը չէին բավարարում։ Սա Լավլեյսի միակ հետազոտությունը չէ։ Վերջերս նա ուսումնասիրել է, թե Թոմ Հենքսի հերոսները որքան ժամանակ են ծախսում զուգարանի վրա համեմատած մյուս աստղերի։

 



© NEWS.am STYLE