«Ոչ հեռավոր անցյալում, երբ նորմալ հագնվում էինք». Արմինկայի լուսանկարը

15:11   20 մայիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ տաբատ է կրում, սպիտակ պիջակ։ Արմինկան արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։ «Ոչ հեռավոր անցյալում, երբ նորմալ հագնվում էինք»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին վանդակավոր վերնաշապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Արմինկան կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ «Որտե՞ղ է կարանտինն ավարտվել: Մեզ մոտ կարծես երկարաձգվում է»,- մեկնաբանություններում հետեւորդներին դիմել էր երգչուհին։



© NEWS.am STYLE