«Այս ամենից հետո բոլորս, կարծում եմ, հասկացանք, որ յուրաքանչյուր ազատ պահ պետք է օգտագործել եւ անցկացնել հարազատների հետ». Լուսինե Թովմասյան

19:11   20 մայիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյան ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու կիսվել իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում գեղեցկուհի մայրիկը պատկերված է որդու՝ Ալեքի հետ։ Մայր ու որդի լայն ժպտում են։ «Մի բան հաստատ է. այս ամենից հետո բոլորս, կարծում եմ, հասկացանք, որ յուրաքանչյուր ազատ պահ պետք է օգտագործել եւ անցկացնել հարազատների հետ, նրանց հետ, ովքեր ունեն մեր կարիքը, եւ երեւի թե ամենից շատ հենց մենք ունենք: Քանի որ միայն այսպես կարող ենք ստանալ ամենամեծ սերն ու ջերմությունը»,- գրել է նա։

 օրեր առաջ հրապարակված լուսանկարներում գեղեցկուհին ամուսնու եւ երեխաների հետ էր։ Կադրերն արվել էին զույգի որդու՝ Ալեքի ատամհատիկի ժամանակ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին, կերպարանք էին ընդունել փուչիկների ֆոնին։ Հրապարակմանը կից գեղեցկուհի մայրիկը գրել էր․ «Ալեքի ատամհատիկը․ «քաղաքագետ եւ գիտնական»»։



© NEWS.am STYLE