Յանա Ռուդկովսկայան Սոբչակի նոր շոուի ընթացքում պատմել է, թե որքան գումար է աշխատում Instagram-ում գովազդի միջոցով

18:13   20 մայիսի, 2020

Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան Քսենիա Սոբչակի նոր շոուում, որի ժանրը նախագահի նախկին թեկնածուն անվանել է «Осторожно, к барьеру, Собчак», հայտաարել է, որ տարվա ընթացքում Instagram-ում գովազդի միջոցով 1 մլն դոլար է աշխատում։  

Շոուի սկզբում հաղորդավարուհին նշել է դրա թեման. «Ինչու է գլամուրը հոգնեցրել բոլորիս»։ Հյուրերը պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան եւ բլոգեր Արինա Խոլինան էին։ Ենթադրվում էր,  որ հատուկ թողարկման մասնակիցները, որի ձեւաչափը մոտ է դեբատներին, վիճելու են «գռեհկության, հարստության եւ Գնոմ Գնոմչի մասին»։

Ռուդկովսկայան շտապել է պատասխանել, որ իր հետ համագործակցում են նորաձեւության հայտնի տներն, ու ինքն «աշխարհին գեղեցկություն է հաղորդում»։ «Ես պայմանագրեր ունեմ ամենաթանկ ավտոմեքենաների հետ։ Ամուսինս պայմանագիր ունի Porsche-ի եւ Rolls-Royce-ի հետ։ Ես ընկերական հարաբերություններ ունեմ նորաձեւության մեծ տների հետ։ Ես տարվա ընթացքում մեկ մլն դոլար աշխատում եմ միայն Instagram-ում գովազդի միջոցով։ Ինձ դիմում են լյուքս ապրանքանիշերը»,- պատմել է պրոդյուսերը։



© NEWS.am STYLE