«Հեքիաթ աղջիկ». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

23:39   20 մայիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ է կրում, որը համադրել է դեղին սպորտային կոշիկների հետ։ Պարուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց ու թեւնոցներ։ «Միշտ հիշիր, որ բացարձակ առանձնահատուկ ես»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Սոֆին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել. «Գեղեցկուհի, հեքիաթ աղջիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆիի ձեռքին յասամանի գեղեցիկ ու մեծ փունջ էր։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Սոֆին հրապարակմանը կից գրել էր․ «Թող մեր հոգիներում միշտ գարուն լինի»։ «Անչափ գեղեցիկ եք իսկական հայուհու օրինակ եք Սոֆի ջան», - գրել էր Սոֆիի հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE