Երգչուհի Սիան 18-ամյա երկու դեռահասի է որդեգրել

20:12   20 մայիսի, 2020

Երգչուհի Սիան SiriusXM The Morning Mash Up-ին տված  հարցազրույցում պատմել է, որ անցած տարի երկու երեխայի է որդեգրել, որոնք 18 տարեկան են եղել։

«Նախորդ տարի ես երկու տղայի եմ որդեգրել։ Նրանք 18 տարեկան էին, իսկ հիմա՝ 19։ Նրանք որդեգրման համար շատ մեծ էին, այդ պատճառով որգեգրող ընտանիքում հայտնվելու շանսեր գրեթե չունեին։ Ես նրանց շատ եմ սիրում»,- պատմել է Սիան։

Ավելի վաղ երգչուհին արդեն իսկ հայտնել էր, որ նախորդ տարի մայր է դարձել՝ երեխայի որդեգրելով, որի բարդ կյանքի մասին ֆիլմ են նկարահանել HBO-ի համար։ Նա ծրագրում է երեխաներին միայնակ դաստիարակել, քանի որ որոշել է մինչեւ կյանքի վերջը լուրջ հարաբերություններ չկառուցել։ Սիան ամուսնացած է եղել ռեժիսոր Էրիկ Լենգի հետ, սակայն նրանց ամուսնությունը երկու տարի է տեւել եւ փլուզվել է 2016թ.-ին։



© NEWS.am STYLE