Պավել Պրիլուչնին 80 հազար ռուբլու պարտք է կուտակել կոմունալ ծառայություններին

23:11   20 մայիսի, 2020

Դատարանը դերասան Պավել Պրիլուչնիից 80 հազար ռուբլու չափով պարտք է բռնագանձել բնկարանային կոմունալ տնտեսության ծառայությունների համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Նա պարտք է եղել Մոսկվայի կապիտալ շինարարության ֆոնդին։ Նա կես տարուց ավելի չի վճարել մետրոյի «Речной вокзал» կայարանի մոտ գտնվում բնակարանի կոմունալ ծառայությունների համար։ Արտիստի PR մենեջեր Մարիամ Խալիլովան «Звезда»-ին հայտնել է, որ Պրիլուչնին այդ բնակարանում չի ապրում։

«Պավելը բնակարանը փոխանցել է կնոջը, որի հետ հիմա ամուսնալուծության գործընթացում է։ Բնակարանը գրանցված է Պավելի անունով, սակայն այնտեղ, ինչպես բոլորին վաղուց հայտնի է, Ագաթան է ապրում»,- հայտնել է Խալիլովան։ Նա նաեւ նշել է, որ արտիստները երբեմն նկարահանումներin մշտական զբաղվածության պատճառով կարող են մոռանալ կենցաղային հարցերի մասին։

Պրիլուչնին ու Մուցենիեցեն ամուսնալուծության համար դիմել են տաս տարվա ամուսնությունից հետո։ Լրատվամիջոցներում ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել թե իբրեւ դերասանը ծեծել է կնոջը։

 



© NEWS.am STYLE