Ժպիտներ. Հռիփսիմե Հակոբյանի ու որդու լուսանկարը

22:47   20 մայիսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված է իր ու երգիչ Մարտին Մկրտչյանի որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Երգչուհին արձակել է մազերն ու գեղեցիկ շպարով է։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն. «Շատ գեղեցիկ ու հմայիչ»։



© NEWS.am STYLE