«Ռումբ». Սոֆի Մխեյանի ոճային կերպարը

20:37   20 մայիսի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սեւ պիջակ է կրում։ Նա հագուստը համադրել է սեւ լայնեզր գլխարկի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, մեղմ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Սոֆին նշել է, որ կպատասխանի հետեւորդների հացրերին, որոնք չեն մոռացել նաեւ հաճոյախոսություններ գրել նրան. «Ռումբ»։  

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ պիջակ։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Սուրբ Հռիփսիմե եկեղեցի»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE