«Կերակրում է արեւածաղիկով». Սերյոգայի նախկին կինը պատմել է ռեփերի կողմից որդիների ծաղրի մասին

13:11   21 մայիսի, 2020

«Черный бумер» հիթի կատարող ռեփեր Սերյոգայի նախկին կինը՝ Պոլինա Օլոլոն, հայտարարել է, որ նա վերցրել է իրենց ընդհանուր երեխաներին ու թույլ չի տալիս տեսնել նրանց։ Նա երաժիշտին նաեւ մեղադրել է կախվածության, փաստաթղթերի կեղծման մեջ եւ հայտնել, որ նրա դեմ դատական հայց է ներկայացնելու։

Ռեփերի նախկին կնոջ խոսքով՝ երաժիշտն իրեն թույլ է տվել որդիների հետ խոսել հեռախոսով, սակայն որոշ ժամանակ անց զրկել է նաեւ դրանից։ Պոլինան չգիտի՝ որտեղ են գտնվում Մարկն ու Պլատոնը։ Փաստաբանական հարցման միջոցով նա կարողացել է պարզել, որ փետրվարին տղաները Ղրիմի սահմանը հատել են մեքենայով, սակայն  նրանց հետագա ճակատագիրն անհայտ է։

«Ես մարտին իմացա, որ Սերգեյը հայց է ներկայացել երեխաների բնակության վայրը հոր հետ սահմանելու վերաբերյալ։ Ես ու իմ փաստաբանը հակըննդեմ հայց ենք ներկայացրել եւ հաղորդում ոստիկանությունում երեխաներին սահմանից դուրս հանելու վերաբերյալ։ Սակայն կարանտին իր փոփոխություններն է մտցրել, եւ գործերը կանգ են առել։ Հիմա ոստիկանությունը ոչ մի կերպ չի օգնում գործի հետաքննությանը։ Ես գործին այլ փաստաբանների էլ եմ ներգրավվել, որոնք օգնում են»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրել է նա։

Նա անհանգստանում է տղաների առողջության համար, քանի որ նշել է, որ ռեփերն ալկոհալից կախվածություն ունի։ «Նա կախվածություն ունի, որն առաջին տարին չէ, ինչ շարունակվում է։ նա կարող է սթափ լինել միայն կաթիլայինների միջոցով։ Նա ի վիճակի չէ դաստաիարակել երեխաներին։ Ես չեմ կարող որդիներս վստահել մարդու, ով նախաճաշին նրանց արեւածաղիկով է կերակրում, սիրտս կտոր-կտոր է լինում»,- հայտնել է Պոլինան։



© NEWS.am STYLE