«Ծնունդդ շնորհավոր, ոճի իմ կուռք։ Սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Շերիլին Սարգսյանին

10:09   21 մայիսի, 2020

Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) նշել է 74-ամյակը։ Թվում է՝ տարիները նրա նկատմամբ իշխանություն չունեն. նա մինչեւ այժմ մենահամերգներ է ունենում, լուսանկարվում ամսագրերի համար եւ անհավանական երիտասարդ տեսք ունի։ Ինչպես հայտնի է, նրանով հիանում է մեր մեկ այլ հայրենակից՝ իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։

Ավելին, Քիմը հարցազրույցներում անկեղծորեն խոստովանել է, որ ընդօրինակում է «դիցուհի Շերին», հիանում նրա բազմաթիվ տաղանդներով։

«Ծնունդդ շնորհավոր, ոճի իմ կուռք։ Սիրում եմ քեզ»,- այսպես է երգչուհուն շնորհավորել Քիմ Քարդաշյանը՝ Instagram-ում համատեղ լուսանկար հրապարակելով «CR Fashion Book» պարբերականի ֆոտոշարքից։ Այն, ամենայն հավանականությամբ, երկու հայտնիների ամենաոճային ու վառ ֆոտոաշխատանքներից մեկն է. 60-ականների ոճով նկարահանումները փորձագետներն անվանել են մեր ժամանակների ամենագեղեցիկ կանանց օրգանական համագործակցության փայլուն օրինակ։



© NEWS.am STYLE