«Դոմ 2»-ի նախկին հայտնի մասնակիցը հայտնվել է ճաղերի ետեւում

14:11   21 մայիսի, 2020

Մի օր Ալեքսանդր Գոբոզովի Instagram-յան էջը դադարել է թարմանալ։ Երկրպագուները չէին կարողանում հասկանալ, թե ուր է անհետացել «Դոմ 2»-ի նախկին մասնակիցը։ Սաշան միայն մեկ անգամ է խախտել լռությունն ու սելֆի հրապարակել՝ կոչ անելով իրեն հանգիստ թողնել։ «Երբ վերադառնամ, այդ ժամանակ էլ կվերադառնամ»,- նշել էր նա։

Վերջապես հայտնի է դարձել, թե ինչպես է տեղի ունեցել իրապատում-շոուի աստղի հետ։ Ալեքսանդր Գոբոզովին կալանավորել են, եւ նա այժմ քննչական մեկուսարանում է։ Ոստիկանությունն արտիտսի վերաբերյալ քրեական գործ է քննում։

View this post on Instagram

A post shared by Новости телепроекта «Дом 2» (@dom2_novosty) on

Նրան կասկածում են վարկային գումարների հետ կապված մեքենայությունների մեջ։ Գումարային խնդիրների մասին որոշ  ժամանակ առաջ խոսել էր «Դոմ 2»-ի մասնակցի մայրը. իբրեւ որդին չէր կարողացել ժամանակին վերադարձնել 300 հազար ռուբլին։

Այն մասին, որ Սաշա Գոբոզովը բանտում է, հատնել է նրա նախկին կինը՝ Ալիանա Ուստինենկոն։ Զույգը երեխա ունի. իրապատում-շոոըի մասնակիցների որդին այս տարի վեց տարեկան է դարձել։

Քչերն էին սպասում, որ անկեղծ ու բարի տղամարդու ճակատագիրն այսպես կդասավորվի։ Շատերը դեռ «Դոմ 2» նախագծում էին նշում, թե կոնֆլիկտային իրավիճակներում որքան բարդ է Գոբոզովի համար։ Կարծես թե ինչ-որ պահի նա ծուռ ճանապարհով է գնացել։

Աղբյուրը՝ Dni.ru, StarHit

 



© NEWS.am STYLE