Ոճային. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

10:45   21 մայիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրված լուսանկարում նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Դիանա Գրիգորյանն արձակել է մազերը, նախապատվություն տվել նվազագույն շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գոտին եւ նուրբ վզնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Նա սպիտակ հագուստ էր կրում, նույն գույնի պայուսակ։ Դիանան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։



© NEWS.am STYLE