«Շնորհակալ եմ բոլորին ու շնորհակալ եմ Աստծուն բարդ ճանապարհի համար, որը հասցրել է բարձունքին». Լիլիթ Բասյան

11:41   21 մայիսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ տաբատ է կրում եւ տոպ։ «Եթե ինձ հարցնեին՝ արդյոք ցանկանում եմ նորից գրել իմ կյանքը, ես կպատասխանեի՝ ոչ։ Չէ որ այն, ինչ տեղի է ունեցել, ովքեր եղել են եւ ովքեր չկան իմ կյանքում, ինձ իմ աշխպարհ են բերել։ Հիմա ես կյանքին այլ աչքերով եմ նայում։ Եվ հասկանում եմ, որ 29 տարեկանում ձեռք եմ բերել այն, ինչ մյուսները կարող են այդպես էլ ձեռք չբերել մինչեւ կյանքի վերջ։ Շնորհակալ եմ բոլորին ու շնորհակալ եմ Աստծուն բարդ ճանապարհի համար, որը հասցրել է բարձունքին։ Սիրեք կյանքն, ու կյանքը կսիրի ձեզ...»,- գրել է Լիլիթը։

Ավելի վաղ Լիլիթն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում Լիլիթը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Սեւ-սպիտակ լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE