«Իմ սեր, շնորհավոր ծնունդդ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը սիրելիի հետ

12:11   21 մայիսի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է սիրելիի հետ։ Գեղեցիկ զույգը կադրում ջերմ գրկախառնված է, իսկ Մարինկան մեկնաբանություններում շնորհավորել է սիրելիին. «Իմ սեր, շնորհավոր ծնունդդ»։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու ցույց տվել ընտրված նոր երանգը։ Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ժամացույց, վզնոցներ եւ արեւային ակնոց։ Դերասանուհու էջը լի էր դրական մեկնաբանություններով. «Շատ սիրուն»։



© NEWS.am STYLE