«Ռոստովի իշխան Ռոստով-նա-Կոնգոյից». հանդիսատեսին շոկի են ենթարկել թխամորթ դերասանները Եկատերինա Երկրորդի մասին ֆիլմում

12:46   21 մայիսի, 2020

Ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի մասին «Մեծը» կատակերգական սերիալի հանդիսատեսին շոկի է ենթարկել շոուի դերասանական կազմը, որում սեւամորթ արտիստներ են ներգրավված։ Ժապավենում նիգերիական արմատներով բրիտանացի դերասան ու ռեժիսոր Աբրահամ Պոպուլան կատարել է Ռոստովի իշխանի դերը։ Կերպարին արդեն իսկ անվանել են «Ռոստովի իշխան Ռոստով-նա-Կոնգոյից» եւ ենթադրություններ արել նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Twitter-ի օգտատեր @dolceduce-ը ուշադրություն է դարձրել, որ իշխան Գրիգորի Օռլովի դերը կատարում է Սաշա Դհավանը։ Նա կարծում է, որ սերիալը «ծաղրում է ռուսական պատմությունը»։

Սերիալի առաջին եթերաշրջանը հորինված, ուրախ պատմություն է ներկայացնում երիտասարդ, ռոմանտիկ աղջկա մասին, որը Ռուսաստան է ժամանում հանուն Պյոտր կայեսր հետ ամուսնության։ Սակայն սիրո ու հավերժ տոնի փոխարեն վտանգավոր ու հետամնաց աշխարհ է գտնում, որը որոշում է փոխել։



© NEWS.am STYLE