«Օր 68». Աստղիկ Սաֆարյանի գրավիչ կերպարը

13:41   21 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Աստղիկը վառ գույնի, ուսերի հատվածում բաց հագուստ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերը, նվազագույն շպարով է, կերպան ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Օր 68»,- լուսանկարն այսպես է մեկնաբանել երգչուհին։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ ոճային է, վառ կարմիր շրջազգեստ էր կրում, սեւ բլուզ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն էր տվել սեւ երկարաճիտներին ու արձակել մազերը։ Նա կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ «Ողջույն»,- հրապարակումն այսպես էր մակագրել Աստղիկ Սաֆարյանը։



© NEWS.am STYLE