«Մի բուռ մաքուր օդ, արեւ ու ջերմություն...». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

14:42   21 մայիսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց կապույտ շրջազգեստ է կրում, սպիտակ բլուզ։ Իննան լայնեզր գլխարկ է ընտրել, ծղոտե պայուսակ։ Իննայի ձեռքին ծաղիկների փունջ է։ «Մի բուռ մաքուր օդ, արեւ ու ջերմություն...»,- գրել է դերասանուհին։ Դերասանուհու էջը լի է դրական մեկնաբանություններով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին անսովոր կերպարում էր։ Նա կարճ վարսերով էր, արտահայտիչ ու ընդգծված շպարով։ Կրում էր վանդակավոր տաբատ, շապիկ, վանդակավոր պրինտով վերարկու։ Իննայի կերպարն ամբողջացնում էր ակնոցն ու բերետը։ «Երեւան... Տիեզերքի կենտրոն... Իմ սեր..», - այսպես էր մակագրել հրապարակումը Իննան։

Լուսանկարը՝ @aminavagyan 



© NEWS.am STYLE