Victoria's Secret-ը 250 խանութ է փակում ԱՄՆ-ում ու Կանադայում

19:12   21 մայիսի, 2020

Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշը հայտարարել է, որ ծրագրում է 2020թ.-ին առհավետ փակել 250 խանութ ԱՄՆ-ում եւ Կանդանում։ Ապրանքանիշը Հյուսիսային Ամերիկայում ընդհանուր առմամբ 849 խանութ ունի։ Դրանց մեծ մասը շարունակում են փակված մնալ մարտից COVID-19-ի պատճառով։

Ապրանքանիշը ճգնաժամային վիճակից դուրս բերելու եւ վաճառքի նախկին տեմպերը վերականգնելու համար Victoria’s Secret-ը ծրագրում էր բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառել Sycamore Partners մասնավոր ներդրումային ընկերությանը։ Սակայն համաշխարհային ճգնաժամի պատճառով, որն առաջ է եկել կորեոնավիրուսի հետեւանքով, գործարքը չի կայացել, եւ ընկերությանն այլ ելք չի մնացել, քան փակել խանութները։ Victoria’s Secret-ի համբավը վաղուց անկայուն է հանրային մի քանի սկանդալից հետո։



© NEWS.am STYLE