«Ամառ». Աննա Թովմասյանի լուսանկարը

16:45   21 մայիսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգիչ Արամեի կինը սպիտակ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոցը, վզնոցներն, ականջօղերն ու մատանին։ «Ամառ»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը գեղեցիկ վզնոցներ էր ընտրել։ Մեկնաբանություններում Աննա Թովմասյանը շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Իմ շատ սիրելի հետեւորդներ, անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների, բարեմաղթանքների ու ջերմ խոսքերի համար։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել էր Աննան։ Հրապարակմանն արձագանքել էր նաեւ երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում։ «Ան ջա՜ն, քեզ բարի տարեդարձ, գեղեցկուհի։ Ամենաջերմ մաղթանքներս ու պաչիկներս եմ ուղարկում»,- գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE