Նիկոլ Քիդմանը վազքի ընթացքում կոտրել է ոտքը

15:28   21 մայիսի, 2020

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը վազքի ընթացքում կոտրել է ոտքը։ Այդ մասին հայտնել է նրա ամուսինը՝ քանթրի երաժիշտ Քիթ Ուրբանը։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել մոտ հինգ շաբաթ առաջ, գրում է USA Today-ը։

Քիդմանը դուրս է եկել վազելու եւ ճանապարհին չի նկատել փոսը, ինչի արդյունքում սայթաքել է, հոդախախտ արել կոճն ու փոքր կոտրվածք ստացել։ Ուրբանը նկատել է, որ կինը վնասվածքն ավելի լավ է հաղթահարում, քան կարող էր ինքը նմանատիպ իրավիճակում։

Զույգն ինանքմեկուսացած է Նեշվիլում գտնվող տանը՝ Թեննեսի նահանգ։ Նրանք սպասում են կարանտինի ավարտին՝ հարազատներին տեսակցելու նպատակով Ավստրալիա մեկնելու համար։



© NEWS.am STYLE