«Գեղեցիկ աղջիկ». Սոնա Ռուբենյանի լուսանկարը

13:49   22 մայիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան ջինսե տաբատ է կրում, բաց գույնի շապիկ ու հետաքրքիր նախշերով վերնազգեստ։ Սոնան հավաքել է մազերը, իսկ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել՝ նկատելով, որ նա նիհարել է ու ավելի գեղեցկացել։

Ավելի վաղ հրապարակված կադրն արվել էր Ռիո դե Ժանեյրոյում։ Տաղանդավոր երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոնան արձակել էր վարսերը, կրում էր շագանակագույն կոստյում։ Սոնան գրել էր․ «Աաաա՜, հիշում եմ. հեռավոր 2018 թիվն էր, մտանք Rio»։



© NEWS.am STYLE