Ջարեդ Լետոն պարել է Վերկա Սերդյուչկայի երգի հնչյունների ներքո (վիդեո)

14:17   22 մայիսի, 2020

Ամերիկացի երաժիշտ ու դերասան Ջարեդ Լետոն ուղիղ եթերում շփվել է Instagram-ի օգտատերերի հետ, որոնք նրան հայտ են ուղարկել։ Բերել է նաեւ Ռուսաստանից Tik-Tok-ի օգտատերերի բախտը՝ Dream_team_house (հեռարձակմանը միացել են 30-րդ րոպեին)։

View this post on Instagram

A post shared by JARED LETO (@jaredleto) on

«Thirty Seconds to Mars» ռոք խմբի մենակատարը նախ կարծել է, թե նրանք նշում են ինչ-որ մեկի ծննդյան օրը, քանի որ տեսախցիկի մոտ ինը մարդ է հավաքվել (թիմում 13 բլոգեր է ներգրավված)։ Սակայն պարզվել է, որ նրանք ընկերներ են, որոնք միասին ապրում են նույն տանը եւ Tik-Tok-ի համար զվարճալի հոլովակներ նկարահանում (տեսանյութերը մի քանի մլն դիտում են հավաքում)։

Երաժիշտը խնդրել է իրեն ինչ-որ պար սովորեցնել՝ այդ սոցիալական ցանցի աստղ դառնալու համար։ Dream_team_house-ը նրան առաջարկել է կրկնել շարժումները Վերկա Սերդյուչկայի «Все будет хорошо» երգի հնչյունների ներքո։ Լետոն համաձայնել է, խոսել նաեւ ռուսերենով։

Աղբյուրը՝ Instagram, «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE