Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը

14:41   22 մայիսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայիկը կիտրոնագույն հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածը։ Շողերն արձակել է մազերը, բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը, դերասանուհին նախապատվություն է տվել կարմիր շրթներկին։ Նա նույն գույնի պայուսակ է ընտրել։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Շողերն այն համադրել էր կարմիր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։



© NEWS.am STYLE