«Հիասքանչ». Իվետա Մուկուչյանի լուսանկարը

16:39   22 մայիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Երգչուհին ջերմ գրկել է շանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ներկայացել էր ամառային կերպարում։ Նա կրում էր մուգ երանգի ջինսե կիսատաբատ, սպիտակ տոպ։ Իվետան արձակել էր վարսերը, նախընտրել մեղմ շպար։ Իվետայի կերպարն ամբողջացրել էին երկարաճիտները։



© NEWS.am STYLE