Վարսահարդարի խորհուրդներ. մազերի դիմակներ

20:47   16 օգոստոսի, 2013

Գեղեցիկ մազեր ունենալը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Սովորաբար այդ ամենի համար մեծ գումար եւ ժամանակ է ծախսվում: Սակայն կան միջոցներ, որոնք ապահովուն են նույն արդյունքը եւ ավելի բնական են: Այդ մասին կպատմի վարսահարդար Հասմիկ Մովսիսյանը:

«Թանկարժեք մազերի դիմակներից մեծամասնության հիմքում ընկած են մեր տատիկների բաղադրատոմսերը: Ես կպատմեմ, թե ինչպես կարելի է նույն արդյունքը ստանալ տան պայմաններում:

Դիմակ 1. Պետք է վերցնել ձվի դեղնուցը, քսել մազերի արմատներին եւ թողնել 30-40 րոպե: Այնուհետեւ լվալ գոլ ջրով:

Դիմակ 2. Եթե պետք է, որ մազերն էլ ավելի արաջ աճեն, ավելացրեք դեղնուցին նաեւ կոնյակ եւ ձեթ:

Ինչպես տեսնում եք, բոլորովին էլ պարտադիր չէ վազել խանութ եւ գումար վատնել: Բաղադրատոմսի անհրաժեշտ ամեն ինչը կարելի է տանը գտնել»:

 



© NEWS.am STYLE