«Հայաստանում է, որ պետք է գնահատենք յուրաքանչյուրը վայրը». Լուսինե Թովմասյանի լուսանկարը Սեւանից

12:41   23 մայիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Սեւանում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ մայրիկն առօրյա հագուստ է կրում եւ շպարված չէ։ «Հայաստանում է, որ պետք է գնահատենք յուրաքանչյուրը վայրը. չէ՞ որ սա է մեր հարստությունը»,- հրապարակումը մակագրել է Լուսինե Թովմասյանը, որի հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում գեղեցկուհի մայրիկը պատկերված էր որդու՝ Ալեքի հետ։ Մայր ու որդի լայն ժպտում էին։ «Մի բան հաստատ է. այս ամենից հետո բոլորս, կարծում եմ, հասկացանք, որ յուրաքանչյուր ազատ պահ պետք է օգտագործել եւ անցկացնել հարազատների հետ, նրանց հետ, ովքեր ունեն մեր կարիքը, եւ երեւի թե ամենից շատ հենց մենք ունենք: Քանի որ միայն այսպես կարող ենք ստանալ ամենամեծ սերն ու ջերմությունը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE