Լերա Կուդրյավցեւան ցույց է տվել՝ ինչպես է տան պայմաններում կորոնավիրուսի թեստ անում

23:48   22 մայիսի, 2020

Լերա Կուդրյավցեւան Instagram-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե տան պայմաններում ինչպես է COVID-19-ի եւ հակամարմինների թեստ անում։ 49-ամյա հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ այս պրոցեդուրան կատարում է պարբերաբար։ Եվ իսկապես, հոլովակում Լերան պրոֆեսիոնալ բուժքրոջ նման է գործում։

Տեսանյութում Կուդրյավցեւան ցուցադրել է հատուկ պարագաները՝ թեստ, հակաբակտերիալ անձեռոցիկ եւ միանգամյա օգտագործման ներարկիչ։ Ախտահանելով մատը՝ Լերան ծակել է այն, մի կաթիլ արյուն հանել ու քսել թեստին։ Սպասելով 15 րոպե՝ ցույց է տվել արդյունքը։ «Արդյունքը՝ կորոնավիրուս չկա, հակամարմիններ չկան»,- հայտարարել է հեռուստահաղորդավարուհին։

Լերան չի հստակեցրել՝ ինչ արժե այդ թեստը, սակայն մեկնաբանություններում նրա հետեւորդները նշել են 5-7 հազար ռուբլի արժեք։ Հետեւորդների մեծ մասը կարծել է, որ դա չափազանց թանկ է։ Բացի այդ՝ նրանք վստահ են, որ այդ թեստը պետք է կատարեն պրոֆեսիոնալ բժիշկները հատուկ լաբորատորիաներում. հակառակ դեպքում վստահություն չկա, որ ճիշտ արդյունք է ստացվել։

Լերա Կուդրյավցեւան առաջին անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել է երեկույթից հետո,  որին մասնակցել է կորոնավիրուսը հաղթահարած Լեւ Լեշչենկոյի հետ։



© NEWS.am STYLE