Հոգեբանական թեսթ. կին, գորտ թե՞ թանաքի հետք

22:34   16 օգոստոսի, 2013

Ուշադիր նայեք նկարին: Այն, ինչ դուք այնտեղ կտեսնեք, կպատմի ոչ միայն ձեր գենդերային պատկանելության մասին, այլ նաեւ բնավորության: Ընտրեք պատասխանը: Ի՞նչ եք տեսնում նկարում:

Ա) Կին

Բ) Գորտ

Գ) Թանաքի հետք

Ահա եւ պատասխանները

Ա)Եթե դուք տեսնում եք պատկերի վրա կնոջ, ապա դուք տիպիկ տղամարդ եք, որին հետաքրքրում է միայն հակառակ սեռի հետ սեռական հարաբերությունները: Եթե դուք կին եք, ուրեմն ունեք սուր միտք եւ տղամարկանց բնորոշ գծեր:

Բ)Եթե դուք գորտ եք տեսնում, ուրեմբ, հավանաբար, կին եք: Իսկ եթե այնուամենայնիվ տղամարդ եք, ուրեմն հավասարակշռված եւ շատ էմոցիոնալ: Հոգեբանները, ի դեպ, պնդում են, որ տղամարդկանց 98% տոկոսը, որոնց առաջարկել են նայել այս նկարին, այնտեղ գորտ չեն տեսել:

Գ)Իսկ եթե դուք ոչ գորտ, ոչ էլ կին չեք տեսել, ուրեմն շատ դժվար եք կենտրոնանում պատկերի վրա: Հոգնած եք, գնացեք արձակուրդ:



© NEWS.am STYLE