«Ի տարբերություն տատիկների ու պապիկների». Տարզանը բողոքել է գումարի պակասից

22:39   22 մայիսի, 2020

Ռուս դերասան, երգիչ, բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոն՝ երգչուհի Նատաշա Կորոլյովայի ամուսինը, որը հայտնի է Տարզան մականվամբ, բողոքել է ֆինանսական վիճակից իշխանությունների կողմից մտցված կարևանտրինի պատճառով։ Նա չի թաքցնում՝ ընտանիքում միջոցների պակաս կա։

«Ի տարբերություն տատիկների ու պապիկներ, որոնք նտսած են տանն ու ինչպես թոշակ էին ստանում, այնպես էլ շարունակում են ստանալ, մենք՝ արտիստներս, ոչ մի կոպեկ չունենք»,- ասել է Գլուշկոն։  

Նա նշել է, որ արտիստներին վերջում «կմիացնեն կյանքին», քանի որ նրանց ելույթները մարդկանց մասսայական կուտակումներ են համարվում։ Գլուշկոյի խոսքոբ՝ բոլորը վստահ են, թե արտիստները երկրում ամենահարուստ մարդիկ են։ «Հիմա ոչ մի կոպեկ աշխատելու հնարավորություն չունենալու դեպքում մեր առաջ դեռ պահանջներ են դնում՝ վճարեք բժիշկներին։ Հանրությունն առհասարակ չի հասկանում»,- բողոքել է նա։

Բացի այդ՝ արտիստը հիշեցրել է, որ կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել փակել ֆիթնես կենտրոնը։



© NEWS.am STYLE