BACKSTAGE. «Սա իրական սիրո պատմություն է»․ Քրիստինե Պեպելյանն ու Սարգիս Եղիազարյանը նոր երգի մասին (ֆոտո)

18:36   22 մայիսի, 2020

Քրիստինե Պեպելյանը եւ Սարգիս Եղիազարյանը շուտով կներկայացնեն իրենց համատեղ աշխատանքը։ Նոր տեսահոլովակը կոչվում է «Սեր իմ»։ Երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերի հեղինակներն են՝ Անահիտ Մխիթարյանը եւ Ռազմիկ Ամյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը։ Նշենք, որ երգը ստեղծվել է իրական սիրո պատմության հիման վրա։

Թե ինչպես են ընթացել նկարահանումները եւ ինչ լուծումներ է գտել ռեժիոսորը, ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի #BACKSTAGE խորագրում։



© NEWS.am STYLE