«Ինչո՞ւ ես այդպես մերկացրել կուրծքդ». բիկինիով Բելա Հադիդը պայթեցրել է համացանցը

16:11   23 մայիսի, 2020

Մոդել Բելա Հադիդը բնության գրկում անկեղծ ֆոտոշարք է կազմակերպել։ 23-ամյա աստղը մարմինը հազիվ ծածկող լողազգեստով ցույց է տվել կազմվածքը՝ որոշելով արեւային լոգանք ընդունել քոթեջի բակում։

Աշխարհի ամենագեղեցիկ կինը պատկերված է առանց դիմահարդարման ու թաց մազերով։

«Քեզ պաշտում եմ նրա համար, որ ցույց ես տալիս մարմնի բնական գեղեցկությունը», «Այնքան իրական», «Աշխարհի ամենագրավիչ աղջիկը», «Իդեալական կազմվածք», «Կանաչը քո գույնն է»,- մոդելին գովել են Instagram-ի օգտատերերը։

Միեւնույն ժամանակ, որոշ հետեւորդներ կարծել են, որ վերջին շրջանում Բելան իրեն ավելորդ անկեղծություն է թույլ տալիս։ «Ինչո՞ւ ես մերկացրել կուրծքդ», «Քեզ չե՞ն սովորեցրել՝ ինչպես ճիշտ կրել լողազգեստը»,- գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE