«Իրականում ես այսպիսի տեսք չունեմ». Հեյլի Բիբերը պատասխանել է պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ մեղադրանքներին

15:39   23 մայիսի, 2020

Ամերիկացի մոդել Հեյլի Բիբերը մեկնաբանել է լուրերն իր պլաստիկ վիրահատությունների մասին։ 23-ամյա Հեյլին հայտարարել է, որ երբեք վիրահատության չի ենթարկվել են ֆիլերներ չի օգտագործել։

Ամեն դեպքում, Instagram-ի հայտնի հաշիվներից մեկում հայտնվել են Ջասթին Բիբերի կնոջ լուսանկարները։ Դրանցից մեկն արվել է, երբ Հեյլին 13 տարեկան է եղել, մյուսը՝ վերջերս։ Մոդելի արտաքին տեսքը երկու լուսանկարներում նկատելիորեն տարբերվում է։ Հրապարակման հեղինակներն ակնարկել են, որ մոդելը պլաստիկ վիրահատությունների է դիմել։

Բիբերը կտրուկ արձագանքել է մեղադրանքներին։ Նրա խոսքով՝ համեմատելու համար, թե ինչպես է ինքը փոխվել, հարկավոր է վերցնել լուսանկարները, որոնցում առանց դիմահարդարման է եւ որոնք ֆոտոշոփի չեն ենթարկվել։

«Բավական է լուսանկարներ օգտագործել, որոնք խմբագրվել են վիզաժիստների կողմից։ Իրականում ես այն տեսքը չունեմ, ինչ աջ լուսանկարում։ Ես դեմքիս հետ երբեք ոչինչ չեմ արել, այնպես որ եթե ցանկանում եք ինձ համեմատել 13 եւ 23 տարեկանում, գոնե լուսանկար օգտագործեք, որն այդքան շատ չի խմբագրվել»,- պարզաբանել է Հեյլին։

Երկրպագուներն աջակցել են մոդելին։ Շատերն են նշել, որ մեծանալու հետ մարդը ցանկացած դեպքում փոխվում է, եւ վիրահատություններն այս դեպքում կապ չունեն։ Որոշները Հեյլիին խորհուրդ են տվել ուշադրություն չդարձել չարակամներին։

«Անհեթեթություն, կարող էիք լուսանկարներ վերցնել, որոնցում նա գրիմով է», «Տխուր է, որ նա դեռ ստիպված է այսքան ակնհայտ բաներ բացատրել։ Ժամանակն է դադարել խարդավանքներ որոնել», «Միայն նախանձողների համար է կարեւոր՝ արդյոք Հեյլյն դեմքի հետ ինչ-որ բան արել է, թե ոչ», «Նրանց առաջ մի արդարացիր։ Դու գեղեցկուհի ես ու վերջ»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE