ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 մայիսի, 2020

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելիին ժամանակ տվեք: Այն որ նա ձեզ վրա պակաս է ուշադրություն դարձնում, չի նշանակում, որ նա ձեր հանդեպ անտարբեր է դարձել: Այդ ամենի պատճառը նրա խիստ զբաղված լինելն է:

ՑԼԵՐ

Այսօր դուք կցանկանաք համոզվել, որ ձեր սիրելի անձնավորությունը ձեզ իսկապես սիրում է եւ չի ձեւացնում քաղաքակրթություից ելնելով: Սակայն պատրաստ եղեք, որ, միգուցե, ձեր ակնկալած պատասխանը չստանաք նրանից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հնարավոր է` այսօր ձեր կեսը սխալ հասկանա կամ էլ, ընդհանրապես, չհասկանա այն, ինչ ցանկանում եք նրան բացատրել: Պետք չէ բարկանալ. Մի՞գուցե, պատճառն, իրոք, ձեր մեջ է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր մեծ հավանակնություն կա, որ ձեր ընկերներից մեկն այլեւս ձեզ համար ընկեր չի լինի: Ձեր հարաբերություններն այլ ընթացք կստանան: Լավ մտածեք. Եթե ցանկանում եք, որ ձեր ընկերը դառնա ձեր երկրորդ կեսը, ապա վստահորեն գործեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր շատ դժվարությամբ կկայացնեք անձնական կյանքին վերաբերող որոշումներ: Ձեզ համար դժվար կլինի այդ որոշումները կայացնելիս չնեղացնել որեւէ մտերիմ եւ ձեզ համար թանկ մարդու:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր կյանքում շրջադարձ է սպասվում: Արդյոք այն կլինի դրական, թե բացասական, դժվար է ասել: Աստղերը խորհուրդ են տալիս հետաքրքրությամբ վայելել ձեր կյանքի ցանկացած փուլը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք ձեզ ձեր սիրելիից ավելի խելացի եւ իմաստուն կզգաք, թեեւ, միգուցե, դա այդպես չլինի, բայց այդ ներքին զգացողությունը շատ կարեւոր է: Փորձեք դրանից որեւէ օգուտ քաղել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին այդքան էլ վստահ չի լինի իր ուժերի վրա: Նա կփորձի լիցքավորվել ձեր էներգիայով, սակայն մի մոռացեք, որ ձեր էներգիան էլ անսպառ չէ եւ այդ մասին հիշեցրեք նաեւ նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր մոռացեք բոլորի խորհուրդների մասին: Փորձեք ինքնուրույն կառուցել ձեր անձնականը` դաս քաղելով ձեր սեփական սխալներից: Երբեմն, դա է կյանքի լավագույն խորհուրդը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր հարազատներից շատերը ձեր կարիքը կոնենան: Դուք բոլորին կցանկանաք օգնել, սակայն ֆիզիկապես չեք կարողանա: Ստիպված կլինեք ընտրություն կատարել սիրելիի եւ լավագույն ընկերոջ միջեւ: Այս պարագայում ձեր ընկերը ձեր կարիքն ավելի շատ է զգում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր ծանոթներից մեկը ձեզ կվերադարձնի այն գումարը, որը ձեզ վաղուց էր պարտք: Դուք արդեն մոռացել էիք այդ ամենի մասին, այդ պատճառով էլ շատ կուրախաաք այս անսպասելի իրադարձությունից:

ՁԿՆԵՐ

Այն, ինչ ձեզ այսօր կասի ձեր սիրելին, ոչ մի ենթատեքստ իր մեջ չի պարունակի: Եթե դուք, այնուամենայնիվ, փորձեք այլ բաներ վերագրել նրա ասածին, ուրեմն շատ ուժեղ երեւակայություն ունեք:



© NEWS.am STYLE