3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը

21:12   27 մայիսի, 2020

1.Նրա հետ համաձայնեցրեք սոցիալական դերերը

Կանայք կան, որոնք հրեա մոր բարդույթ ունեն: Կան հավերժ երեխա աղջիկներ: Կան աղջիկներ՝ աղջիկներ եւ իրենց կիսաշրջազգեստով տղաները: Կան դեպարտամենտների ղեկավարներ, որոնք ի վիճակի չեն սուրճ եփել: Կան հիվանդագին առումով անինքնավստահ մոդելներ եւ հմայիչ տգեղիկներ, որոնց բոլորը նախանձում են: Ձեզ անհրաժեշտ է այնպիսի կին, որի հետ համընկնում են սոցիալական դերերի ձեր ընկալումները` ձերը եւ նրանը:  Ավելի ամոթալի բան չկա, քան երբ աղջիկն առաջարկում է. դու ինձ հագցնում ես եւ վճարում բնակարանի համար, ես տնտեսությունն եմ վարում եւ քեզ չեմ մերժում անկողնում, իսկ դուք համաձայնում եք:  Ավելի վատ բան չկա, քան երբ նա զգուշացնում է. ես տրամադրված եմ երեխաներ դաստիարակելու եւ կթողնեմ աշխատանքը, գումարած ինձ դայակ է անհրաժեշտ, որ լավ քնեմ եւ կարգին տեսք ունենամ: Դա կարող է նման բանի տարբերակ լինել «ես քեզ վրա կգրեմ մորաքրոջ բնակարանը, կսովորեմ   Ruby  եւ մերկ ման կգամ, միայն դու ավելի հաճախ խփիր հետույքիս»: Հարաբերությունների ցանկացած տարբերակի ընդունելիության միակ չափանիշը երկու կողմի համաձայնությունն է: Ընտանեկան խորը հակամարտությունների առյուծի բաժինը պայմանավորված է հետեւյալով. ամուսիններն իրարից այն չէին սպասում, ինչ զուգընկերը պատրաստ էր տալ, այսինքն հարաբերությունների սկզբում նրանք չեն պայմանավորվել այն մասին, թե ճշգրիտ ինչ համատեղ ապագա են ստեղծելու եւ հույսները դրել են ինտուիցիայի վրա:  Իսկ ինտուիցիան այն մարդկանց հարաբերություններում, որոնք իրար մանկուց չեն ճանաչում, հաճախ իրեն չի արդարացնում:  Այդ պատճառով պարզաբանեք, թե նա ինչ է պատրաստ տալ ձեզ եւ ինչ է ուզում ստանալ ձեզնից, դա համեմատեք ձեր ցանկությունների հետ եւ եզրակացություններ արեք այն բանի վերաբերյալ, թե արդյոք նա ճակատագրով նախատեսված է ձեզ համար, թե առջեւում միայն խնդիրներ են: 

2. Առանց զգուշացման մի անհետացեք

Ես հասկանում եմ, մշտական հաշվետվություններն այն մասին, թե ինչով ես զբաղված, ստորացնում են ազատ մարդուն: Մյուս կողմից, միթե դուք դա չեք անում թվիթերում: Այստեղ ինչ-որ հինավուրց գաղտնի անեծք կա. հենց որ սովորականից մի ժամ ուշանում եք, չեք վերցնում հեռախոսը, երկար չեք արձագանքում հաղորդագրություններին, նույնիսկ ամենասթափ մտածող, սառնասիրտ, ֆլեգմատիկ կինը սկսում է ճոխ գույներով պատկերացնել, թե ձեզ ինչպես է կուլ տվել օձը, ձեր վրայով անցել է բեռնատարը, հարբած վերադասը  ձեզ մահացու ծեծել է ընկույզջարդիչով, Վերա Բրեժնեւան անցել է մոտերքով եւ սիրահարվելով` ընդմիշտ տարել է ձեզ իր ոսկե կադիլակով: Դրա դեմ ոչինչ չեք կարող անել: Կանայք հուզվում են, նրանց բնույթն է այդպիսին: Ելքը` նրան զգուշացնել, որ գուցե երկար մնաք եւ անջատեք հետախոսը` լուծելով հարցերը, նույնիսկ եթե դրա շանսերը շատ փոքր են:  

3. Տանը նորոգեք իրերը

Կնոջ համար մեխ խփելու կամ հարիչի ներդիրը փոխելու մոգությունը համարժեք է սրբազան դողին, որ զգում է միջին տղամարդը` հետեւելով, թե կեղտոտ բանջարեղենի, արյունոտ ոսկորների եւ անհասկանալի կանաչիի լեռն ինչպես է մի ժամում փոխակերպվում երեք ուտեստից ամենահամեղ ճաշի:  Մեխանիկ տղամարդուն խոնարհվելու ցանկություն է առաջանում. ցանկություն, որը հավերժացվել է սանտեխնիկի մասին դասական պոռնոսյուժեում: Եթե ձեր հայրը կամ պապը փոքր տարիքում ձեզ երբեք չեն տարել ավտոտնակի գործասեղանի մոտ, ավելի լավ է ինտերնետում հրահանգներ նայել եւ փորձել տնտեսվար վարպետ լինել, քան քրթմնջալ.  «չգիտեմ, էնտեղ ինչ-որ տեղ էլեկտրիկի համարն է, մայրիկն է գրել մուտքի պաստառին»: Կենցաղային խնդիրներ լուծելու գործնական գիտելիքները տղամարդկային էրոտիզմի մաս են կազմում եւ հարգանք են առաջացնում նրանց մոտ, ում նման բաները սկզբունքորեն տրված չեն  կամ անհետաքրքիր են   (աղջիկների մեծամասնության): Միակ ավելի լավ այլընտրանքն է.  «լսիր, դարակից փող վերցրու եւ պատվիրիր այն զուգարանակոնքը, որը քեզ դուր է գալիս` մոնտաժի հետ միասին, թե չէ ես այնքան էլ գլուխ չեմ հանում ներքին հարդարման էսթետիկայից, որքան դու, հետն էլ դիմացի ԱԿ-ից քեզ համար կոշիկ կգնես»:

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE