Ի՞նչ ընդհանուր բան ունեն հարուստները

21:12   29 մայիսի, 2020

Կարդում ենք շատ հետաքրքիր նյութ, որը մենք  «պեղել ենք» համացանցում: Հետաքրքիր է, թե որքանով է հնարավոր հետազոտության տվյալները  պրոյեկտել մեր տեղական հարուստների վրա:   

Այն մարդիկ, որոնց հետ մենք շփվում ենք, մեզ վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան ընդունված է մտածել: 

Ավելին, ձեր ընկերական հարաբերությունները կարող են էական ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե որքան եք վաստակում: 

Թոմաս Կոռլին 5 տարի ամենօրյա ռեժիմում ուսումնասիրել է հարուստների սովորույթները: Նա բոլոր հարուստներին հատուկ եւս մի հատկանիշ է նկատել. նրանք ամեն գնով խույս են տալիս վատատեսներից: 

«Իրենց միլիոնատեր դարձրածներն ուզում են շփվել միայն նրանց հետ, ովքեր իրենց մեջ դրական ասոցիացիաներ են առաջացնում: Նրանք մարդկանց մեջ գնահատում են լավատեսությունը, նպատակասլացությունը, խանդավառությունը, աշխարհին դրական հայացքը», — պատմում է փորձագետը:

Հարուստ մարդկանց 86 տոկոսը, որոնք Կոռլիի հետազոտության մասնակից են դարձել, խոստովանել են, որ գիտակցաբար ծանոթություն են փնտրում այն մարդկանց հետ, որոնք դրական են մտածում եւ ավելի մտահոգ են փող վաստակելու խնդրով, քան մյուսները: 

Մյուս կողմից, նրանք նաեւ գիտակցաբար սահմանափակում են  «տոքսիկ», թունավոր մարդկանց ազդեցությունն իրենց վրա:

Դժվար է գերագնահատել բացասական, վատ տրամադրված ընկերներին եւ ծանոթներին իրենց դրական «նմանակներով» փոխարինելու կարողությունը: Դա այն մարդկանց ընդհանուր գիծն է, որոնց ուսումնասիրել է Կոռլին:  

Եզրահանգում. մենք բոլորս` եւ հարուստներս, եւ աղքատներս, մեր կամքից անկախ, ենթագիտակցական մակարդակում նմանակում ենք այն մարդկանց, որոնց հետ ընդհանրացնում ենք մեզ կամ որոնց հետ շփվում ենք: 

«Կյանքում երկարաժամկետ հաջողությունը հնարավոր է այն դեպքում միայն, երբ դուք դրական մտահորիզոն ունեք», — ասում է Կոռլին:

Եվ, իմիջիայլոց, նա միակը չէ, ով ենթադրել է, որ ֆինանսական հաջողության գլխավոր պայմանը դրականությունը եւ դրական հարաբերություններն են:  100 տարի առաջ այս գործոնի վրա ուշադրություն էր դարձրել լրագրող Նապոլեոն Հիլլը: Եվ նա համանման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ հարյուրավոր հարցազրույցներ է անցկացրել այն ժամանակվա  500 ամենահարուստ մարդկանց հետ: 

«Տղամարդիկ եւ կանայք հակված են փոխառել այն մարդկանց բնավորությունը եւ սովորույթները, որոնց հետ շփվում են: Իսկ մտքի ուժը, իր հերթին, եւս շատ կարեւոր է», — գրել է նա 1937-ի իր «Մտածիր եւ հարստացիր» բեսթսելլերում:

Այդ ամենը ճիշտ է նաեւ հակառակ առումով. դուք հաջողության ոչ մի շանս չունեք, եթե մշտապես շփվում եք վատատեսների, բացասական լիցք կրող մարդկանց հետ: 

Նմանը նմանին է ձգում: Խուսափեք վատատեսներից եւ սկսեք ավելի հաճախ շփվել լավատեսների հետ: 

 

Աղբյուրը՝  lifter



© NEWS.am STYLE