ՄԱՅԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   30 մայիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր դուք պատրաստ եք խաղալ ուրիշների զգացմունքների հետ, անգամ նրանց, ում դուք սիրում եք։ Սակայն սիրո խաղերը նման են կրակի հետ խաղալուն. կարելի է այրվել, կարելի է նաեւ մոխիրի վերածել։ Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս զգույշ գործել։ Այսօր փորձելով ձեր ուզածին հասնել ամեն գնով, դուք ռիսկի եք դիմում սխալ հաշվարկների, որի գինը կարող է շատ բարձր լինել։ 

ՑԼԵՐ

Այսօր դուք դեմ չեք սեթեւեթելու, եւ դա ձեզ մոտ հիանալիորեն կստացվի։ Եթե աչքերի կայծը լիներ Օլիմպիական մարզաձեւ, ապա դուք բոլոր հնարավորությունները կունենայիք հաղթելու։ Այն Ցլերը, որոնք գտել են իրենց երկրորդ կեսին, պետք է զգույշ լինեն. Ձեր թեթեւամիտ պահվածքը կարող է սիրելիի խանդի պատճառ դառնալ։ Իսկ նրանք, ովքեր միայնակ են, օրը հիանալի հնարավորություններ է ստեղծում նոր ծանոթությունների համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե սիրո մեջ հաջողությունը չափվեր երեւակայությամբ, ապա դուք վաղուց հասած կլինեիք այն ամենին, ինչի մասին երազում եք։ Սակայն միայն երեւակայությունը քիչ է՝ պետք է ռեալ քայլեր անել ձեր երջանկությանն ընդառաջ։ Աստղերը հուշում են ձեզ փոքրիկ քայլ անել դեպի այն անձնավորությունը, ով ստիպում է ձեր սրտին ավելի ուժգին բաբախել. խոսել նրա հետ, ժպտալ կամ պարզապես նայել նրա աչքերին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ եւ ձեր սիրելիին պարզապես անհրաժեշտ է ստանալ թարմ տպավորությունների նոր չափաբաժին։ Թե ինչպիսին կլինեն այդ տպավորությունները, երկրորդական հարց է, որը կախված է բացառապես ձեր նախասիրություններից։ Այցելություն այլ քաղաք, ծանոթություն նոր մարդկանց հետ, այց թատրոն, համերգ, կինո, ուր ուզեք։ Այսօր ռոմանտիզմը սպասում է ձեզ ամենուրեք, ուր դուք հնարավորություն ունեք տեսնել եւ իմանալ ինչ-որ նոր բան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ սիրելիի հետ խոսել ֆինանսական խնդիրներից։ Սա հիանալի օր է այդ թեմայի շուրջ առկա թյուրիմացությունները պարզելու, ապագայի ֆինանսական ծրագրերը քննարկելու կամ էլ պարզապես զրուցելու համար։ Այսօր դուք պետք է քննարկեք ձեր արձակուրդային ծախսերը, վերլուծեք եկամուտները, գնահատեք հնարավորությունները։ Եթե ձեր եկամուտներն այդքան էլ շատ չեն, ապա ժամանակն է մտածել, թե ինչպես է պետք դա փոխել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ պարզապես անհրաժեշտ է սիրո հարցում ռեալ քայլ անել ձեր ձգտումներին ընդառաջ։ Հնարավոր է՝ ձեր հոգում աֆրիկյան կրքեր են եռում, սակայն դուք ամեն ինչ անում եք, որպեսզի թաքցնեք դա սիրելիից։ Եթե ցանկանում եք իրական, ոչ թե հորինված զգացմունքներով ապրել, այսօր գործնականում պետք է իրականացնեք այն, ինչի մասին միայն երազել կարող էիք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրային հարցերում սպասեք անկանխատեսելի բաների։ Եթե ունեք սիրած անձնավորություն, ապա նա կարող է ձեզ անակնկալ մատուցել կամ նորություն հայտնել, որը ձեզ կզարմացնի։ Իսկ եթե զուգընկերոջ փնտրտուքների մեջ եք, ապա այսօր այդ փոփոխությունները կվերաբերեն  անձնական կյանքին՝ անկեղծ զրույցներից՝ մինչեւ ամենաանսպասելի հանդիպումներ եւ ծանոթություններ։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր ռոմանտիկ ծրագրերը կփլվեն կոպիտ իրականությամբ։ Անգամ եթե ձեր օրագրում տեղ հատկացնեք ժամադրության համար, այսօր ձեզանից ոչինչ կախված չէ։ Աստղերը հուշում են, որ շատ բաներ այսօր չեն ընթանա այնպես, ինրչպես ծրագրել էիք։ Սակայն պետք չէ տխրել, դուք դեռ ժամանակ կունենաք կորցրածը վերադարձնելու։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ քննարկել ապագայի հետ կապված հարցեր։ Անպայման չէ, որ այդ ծրագրերը վերաբերեն, օրինակ հարսանիքին կամ միասին ապրելու հնարավորությանը։  Այսօր անգամ ամենահասարակ հարցերի քննարկումը ձեզ եւ ձեր սիրելիին հաճելի զգացումներ կպարգեւի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Հնարավոր է՝ դուք միշտ կարծել եք, որ մարդու արտաքինը ձեզ համար այդքան կարեւոր չէ, որքան ներքինը, սակայն այսօր դուք կհանդիպեք մի անձնավորության՝ գեղեցիկ ներաշխարհով, սակայն տարօրինակ արտաքինով, եւ ստիպված կլինեք մեծ ճիգեր գործադրել, որպեսզի կարողանաք տեսնել նրա հարուստ ներաշխարհը։ Բայց, եթե, այնուամենայնիվ, դա ձեզ հաջողվի, ապա գորտը կարող է վերածվել գեղեցիկ արքայազնի կամ արքայադստեր։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրային հարցերում ավելի լավ է լսեք ձեր սրտի ձայնին։ Աստղերը հուշում են, որ մինչ դուք փորձում եք տրամաբանորեն կառավարել ձեր հարաբերությունների զարգացումը, ձեր պոտենցիալը սահմանափակվում է եւ կախված մնում նրանից, թե դուք ինչպես կծրագրավորեք դրանք։ Եթե այսօր վստահեք ձեր վեցերորդ զգայարանին, ապա սիրային հարցերում ձեր առջեւ լայն հնարավորություններ կբացվեն, որոնց գոյության մասին դուք նույնիսկ չէիք կասկածում։

ՁԿՆԵՐ

Այսօր դուք չպետք է խուսափեք ձեր երազանքի անձնավորության հետ ռոմանտիկ ծանոթություն հաստատելուց։ Դուք պետք է հաղթահարեք ձեր ամաչկոտությունը, զգացմունքայնությունը եւ փայլեք ձեր խելքով։ Հնարավոր է՝ որոշ ժամանակով դուք ստիպված լինեք նախաձեռնությունը ձեր ձեռքում պահել, որպեսզի գրավեք զրուցակցին, փոխարենը՝ հետո նրան կանգնեցնելն անհնար կլինի։



© NEWS.am STYLE