Դրեյքը չթողարկված երգում վիրավորել է Քայլի Ջեններին

12:11   23 մայիսի, 2020

Երգրում աղմկոտ անունների հիշատակումն ավելացնում է հայտնի դառնալու հնարավորությունը, սակայն կարող է նաեւ բարդացնել կատարողի կյանքը։ 33-ամյա ռեփեր Դրեյքը երկար ժամանակ ներողություն է խնդրել իր հայտնի ընկերներից չհրապարակված աշխատանքների մեկի համար, որը հանկարծակի հայտնվել է հանդիսատեսի տրամադրության տակ։ Դրանում ռեփերը կոպիտ վիրավորում է Քայլի Ջեններին, նրա քրոջը՝ Քենդալին եւ մոդել Ջիջի Հադիդին։

Night Owl Sound-ի Instagram-ում հնչել է Դրեյքի արխիվային երգը, որը նա այդպես էլ պաշտոնապես չի թողարկել։ «Այո՛, ես մարգինալ եմ ու տականք։ Քայլի Ջենները վատ աղջիկ է։ Ես Քայլիի նման 20-ը ունեմ։ Ես նաեւ 20 Քենդալ ունեմ, Vogue-ի սլացիկ, երիտասարդ մոդելները եւ նույնքան Ջիջի»,- այդ ձայնագրության ընթացքում նշել է Դրեյքը։

Հաշվի առնելով նրա ընկերությունը Քայլիի նախկին սիրելիի՝ 28-ամյա Թրեւիս Սքոթի հետ եւ լավ հարաբերությունները Քարդաշյան ընտանիքի հետ՝ ռեփերի երկրպագուները զարմացել են՝ եթերում լսելով այդ վիրավորանքները։ Դրեյքը շտապել է մեկնաբանել սկանդլան ու ներողություն խնդրել նրանցից, ում վիրավորել է։ 

«Այս ռեփն առհասարակ չպետք է հնչեր։ Երեք տարի առաջ երգն ինչ-որ կերպ հայտնվել է երաժշտական կատալոգում, եւ դուք արդյունքում պատահականորեն լսել եք այն։ Ես ամենաքիչը կցանկային առավոտը սկսել մտքից, որ վիրավորել եմ ընկերներիս։ Այդ պատճառով ես հիմա դա ասում եմ»,- Instagram-յան ուղերձում գրել է նա։

Նախորդ տարվա աշնանը, երբ Քայլին ու Թրեւիսը հարաբերություններում դադար են վերցրել, տեղեկություններ են տարածվել Դերյքի հետ նրա սիրավեպի մասին, սակայն դրանք այդպես էլ չեն հաստատվել:

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ WireImage, Michael Steele/Getty Images, Instagram



© NEWS.am STYLE