Ծաղիկներ, հմայիչ կերպար. Օլյա Հակոբյանի լուսանկարը

13:39   23 մայիսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին վառ շապիկ է կրում։ Օլյան հավաքել է մազերը, գեղեցիկ շպար ընտրել։ Դերասանուհու ձեռքին վարդերի փունջ է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում, որն առնանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Օլյա Հակոբյանն արձակել էր մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ Դերասանուհին արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի շարք հեշթեգեր էր օգտագործել, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան. «Աննկարագրելի»:



© NEWS.am STYLE