Զարուհի Բաբայանի հմայիչ լուսանկարը Կասկադից

18:49   23 մայիսի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով բլուզ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ «Երեւանս, Երեւանս…»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին՝ օգտագործելով նաեւ «Կասկադ» հեշթեգը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, մուգ գույնի շապիկ։ Երգչուհին հավաքել էր մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ «Այս տարվա ամառը լավ առիթ է Հայաստանը ուսումնասիրելու համար»,- հրապարակումը մակագարել էր նա։



© NEWS.am STYLE