«Սարսափելի է». երգչի կարիերան հիասթափեցրել է Սերգեյ Լազարեւին

19:01   23 մայիսի, 2020

Երգիչ Սերգեյ Լազարեւը НТВ-ով հեռարձակվող «Однажды» շոուի ընթացքում խոստովանել է, որ կարիերան հիասթափեցրել է իրեն։ Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հաղորդման թողարկումը կցուցադրվի կիրակի օրը։

Երգիչը հիասթափության պատճառ է անվանել հիթ-շքերթների կազմման սկզբունքները, որոնք, արտիստի կարծիքով, գնված են գումարով եւ ոչ թե վաստակված երաժիշտների նվաճումներով։

«Մենք հաճախ հիթ-շքերթներում տեսնում ենք ոչ թե մարդկանց, որոնք, իսկապես, ինչ-որ բանի հասել են, այլ մարդկանց, որոնք ավելի շատ գումար են վճարել՝ դրանցում հայտնվելու համար։ Դա սարսափելի է»,- եզրափակել է Լազարեւը։

Արտիստը նաեւ կարծիք է հայտնել, որ ռուսական շոու-բիզնեսում շատերին չի բավարարում ոճի ու սեփական արժանապատվության զգացումը։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE