Դիանա Գրիգորյանի հմայիչ կերպարը

23:32   23 մայիսի, 2020

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրված լուսանկարում Դիանան սպիտակ շապիկ է կրում, բեժ գույնի տաբատ։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ նուրբ ականջօղեր ու վզնոց։


Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Նա սպիտակ հագուստ էր կրում, նույն գույնի պայուսակ։ Դիանան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։



© NEWS.am STYLE